Թուրքիան Ուկրաինայի ԶՈՒ-ի կարիքների համար տարեկան 3 մլն դոլար կհատկացնի
Международные новостиՈւկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որը հինգ տարի շարունակ 3 մլն դոլարի չափով ամենամյա հատկացումներ է նախատեսում Ուկրաինայի ԶՈՒ-ի համար: Այս մասին հաղորդել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը:
Նշվում է, որ Ուկրաինայի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմա-ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր եւ Ուկրաինայի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ֆինանսական օգնության հատկացման մասին արձանագրություն է ստորագրվել:
«Համաձայնագիրը նախատեսում է հինգ տարի շարունակ 3 մլն դոլարի չափով ամենամյա հատկացում: Թուրքական կողմի հատկացրած միջոցներն օգտագործվելու են Ուկրաինայի զինված ուժերի կարիքները հոգալու համար»,- ասված է հաղորդագրությունում: