Ստամբուլի դատարանը ձերբակալել է ահաբեկչության քարոզչության մեջ մեղադրվող լրագրողի
Международные новостиՍտամբուլի դատարանը ուրբաթ կալանավորել է լրագրող Ահմեդ Սիքին, որին մեղադրում են ահաբեկչության քարոզչության և պետությանը վիրավորելու մեջ, հաղորդում է Անադոլու գործակալությունը:
Ինչպես նշվում է՝ ըստ դատարանի վճռի, Սիքը մեղադրվում է Թուրքիայի Հանրապետությանը, նրա դատական, զինվորական և ոստիկանական մարմիններին բացահայտ վիրավորելու, ինչպես նաև ահաբեկչական խմբավորման քարոզչության համար:
Գործակալության տվյալներով՝ մեղադրող կողմը ապացույցներ ունի նրա կողմից այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների քարոզչույան վերաբերյալ, ինչպիսիք են Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն և Ազգային ազատագրական հեղափոխական ճակատ կուսակցությունը: Ինչպես նաև ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին հարող կազմակերպությունները:
Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ Ահմեդ Սիքը լրագրող և լուսանկարիչ է, գրում է մի շարք թերթերի, այդ թվում Cumhuriyet-ի համար: