Լուկաշենկոն հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքին
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի նախագծին՝ որպես հիմք բանակցությունների համար, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Համաձայն փաստաթղթի՝ բանակցությունների անցկացման համար լիազորված է Պետական մաքսային կոմիտեն:
Նախագահի հրամանով նախատեսվում է նաեւ հավանություն ստացած նախագծի շրջանակում համաձայնագիր ստորագրել: