Բան Կի Մունն իրեն համեմատել է Մոխրոտիկի հետ
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կատակով համեմատել է իրեն Մոխրոտիկի հետ՝ նշելով, որ ինքն էլ է հեռանում դեկտեմբերի 31-ի գիշերն այնպես, ինչպես հայտնի հեքիաթի հերոսուհին:
Ինչպես գրում է Associated Press-ը՝ ՄԱԿ-ի դիվանագետների հետ ունեցած իր վերջին հանդիպման ժամանակ Բան Կի Մունը հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին ներկա կգտնվի Նյու Յորքի կենտրոնում իր պաշտոնավարման ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
«Միլիոնավոր մարդիկ հետևելու են, թե ինչպես եմ ես կորցնում աշխատանքս», - կատակել է ՄԱԿ-ի ղեկավար Բան Կի Մունը շաբաթ՝ դեկտեմբերի 31-ին, երկու հնգամյա պաշտոնավարումից հետո: Հունվարի 1-ից ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար կդառնա պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը:
Մինչ 2007թ-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին անցնելը և այդ պաշտոնում Քոֆի Անանին փոխարինելը Բան Կի Մունը եղել է Հարավային Կորեայի արտգործնախարարը: Նախարարի պաշտոնում նա եղել է ընդամենը երկու տարի՝ 2004թ-ի հունվարից մինչև 2006թ-ի դեկտեմբերը:
Վերջին հինգ տարվա ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարությունը ստիպված է եղել լուծումներ փնտրել ամենածանր ճգնաժամային խնդիրների՝ սիրիական և ուկրաինական հակամարտությունների համար: Այդ հակամարտությունները լուծելու բոլոր փորձերը ոչ մի բանի չեն բերել: