Սնոուդենը եւ Չելսի Մեննինգը Բարաք Օբամայից ներդում խնդրողների ցուցակում են
Международные новостиԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը եւ Wikileaks-ի նախկին իրազեկիչ Չելսի Մեննինգը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ներդում խնդրողների ցուցակում են, հայտնում է Politico-ն:
Փորձագետները թերահավատորեն են վերաբերում նրանց ներում շնորհելու հեռանկարին: Այսպես՝ Politico-ի զրուցակից Չիկագոյի-Քենթի համալսարանի իրավունքի ֆակուլտետի դեկան Հարոլդ Քենթը նշել է, որ Սնոուդենին ներում շնորհելու համար Օբամային լուրջ առիթ է պետք:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը, պատասխանելով հարցին, թե կարող է նա արդյոք ներել Սնոուդենին, ասել էր, որ նա կարող է ներել մարդուն միայն այն բանից հետո, երբ ամերիկյան դատարանը նրան մեղավոր ճանաչի, փոխանցում է BBC-ն:
Բրեդլի Մեննինգը Իրաքում ամերիկյան հետախուզության նախկին վերլուծաբան է: 2013-ի օգոստոսին նրան 35 տարվա ազատազրկման էին դատապարտել գաղտնի փաստաթղթերի փոխանցման համար: