Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործող ղեկավարությունը պարզապես վրեժ է լուծում Թրամփից
Международные новостиԻնչպես գրում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ի գործող կառավարությունը չի հասկանում, որ ՌԴ և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների էլ ավելի վատթարացմանն ուղղված նրանց ջանքերը զուր են, քանի որ իր իսկ խոսքով՝ «ավելի վատ լինել պարզապես չի կարող»:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ստորագրել է նոր օրենք, որով վերացրել է Սիրիայւ հակամարտությանը ներգրավված որոշ խմբերին զենքի մատակարարման սահմանափակումները:
Վերջերս ԱՄՆ-ն նաև նոր տնտեսական պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանյան 9 խոշոր ընկերությունների հանդեպ և արգելել 35 ռուսաստանցի դիվանագետների մուտքը։