Նոր պայթյուն Բաքվի գազատարի վրա
Международные новостиԲաքվի գազատարի վրա նոր պայթյուն է որոտացել, որտեղ 5 օր առաջ կրկին համանման արտակարգ վիճակ էր ստեղծվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) դեկտեմբերի 27-ին հայտնել էր Սանգաչալի գազային հանգույցի խողովակաշարերից մեկի վրա պայթյունի մասին: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ պայթյունը որոտացել է Բաքվում՝ «Ազերիգազ» արտադրական միավորմանը պատկանող գազատարի վրա, որի հետեւանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
Պատահարի վայր էն ժամանել ԱԻՆ-ի ստորաբաժանումները: Խողովակաշարին գազամատակարարումը դադարեցվել է: Հաղորդվում է, որ հրդեհը տեղայնացվել է: Կրակաշիջման աշխատանքները շարունակվում են: