Վերջին 5 տարում Գերմանիայում մուսուլմանների թիվն ավելացել է ավելի քան 1 միլիոնով
Международные новостиԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի վերջի դրությամբ՝ Գերմանիայում ապրում էր 4.4-4.7 միլիոն մուսուլման, ինչը կազմում է երկրի բնակչության 5.4-5.7 տոկոսը։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ-ը։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011-2015 թվականներին Գերմանիայում մուսուլմանների թիվն ավելացել է 1.2 միլիոնով։ Դրա հետ մեկտեղ՝ նվազել է Գերմանիայի մուսուլմանների թվում թուրքերի տեսակարար կշիռը։
Եթե 2008 թվականին թուրքերը կազմում էին Գերմանիայի մուսուլմանների ընդհանուր թվի 68 տոկոսը, ապա 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 51 տոկոսի։