Իտալիայում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Международные новостиԱնցած գիշեր իտալական Պերուջա շրջանում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, այդ մասին հաղորդում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբուխագիտության ազգային ինստիտուտը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սպոլետո քաղաքում 8կմ խորության վրա: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Հենց նույն շրջանում 2016թ-ի երկրորդ կեսին տեղի էր ունեցել երեք խոշոր երկրաշարժ: Դրանցից առաջինը 6 մագնիտուդ հզորությամբ էր և գրանցվել էր օգոստոսի 24-ին: Հոկտեմբերի 26-ին հենց այդ շրջանում գրանցվել էին մի շարք ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենահզորը 5.9 մագնիտուդ է եղել: Հոկտեբերի 30-ի առավոտյան սեյսմոլոգները ֆիքսել են 6.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:
Ընդհանուր առմամբ, Ապենինյան թերակղզում սեյսմոլոգիական ակտիվությունը չի դադարել օգոստոսի 24-ի երկրաշարժից հետո:
Անոտացիա՝ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սպոլետո քաղաքում 8կմ խորության վրա: