Բեռլինն առաջարկել է Ասադի ապագան քննարկել Աստանայում կայանալիք բանակցություններում
Международные новостиՍիրիայի նախագահի քաղաքական ապագայի հարցը պետք է քննարկվի Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցությունների ժամանակ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Բացի այդ, դիվանագետի խոսքով` անհրաժեշտ է հարց բարձրացնել իշխանության անցումային մարմիններ ստեղծելու գործում ընդդիմադիր կազմավորումների դերակատարման մասին:
Շեֆերի կարծիքով` կարևոր է, որ առաջիկայում սիրիական ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներին մեկ սեղանի շուրջ հավաքելու Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մտադրությունն իրականացվի ՄԱԿ-ի հովանու ներքո և համագործակցությամբ:
Դիվանագետը հավելել է, որ այս հարցում գլխավոր բանագնացը պետք է լինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան: