Մարի Լե Պենը նախընտրական արշավի համար վարկ կվերցնի հոր հիմնադրամից
Международные новостиՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարի Լե Պենը իր նախընտրական արշավը ֆինանսավորելու համար վարկ կվերցնի հոր՝ Ժան-Մարի Լե Պենի Cotelec քաղաքական հիմնադրամից:
Նման որոշում է կայացվել, քանի որ ֆրանսիական բոլոր բանկերը հրաժարվել են աջակցել Լե Պենի կուսակցությանը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոյին:
Այս տարի նախագահական եւ խորհրդարանական նախընտրական արշավները ֆինանսավորելու համար ռուսական բանկից վարկ վերցնելու անհաջող փորձից հետո «Ազգային ճակատին» անհրաժեշտ է հավաքել ընդամենը 20 մլն եվրո: