Ֆրանսիայում հունվարի 1-ին նոր օրենք է ընդունվել՝ ոչ աշխատանքային ժամերին էլ. նամակներն անտեսելու մասին
Международные новостиՖրանսիայում աշխատակիցներն աշխատանքային օրվա ավարտից հետո գործնական էլեկտրոնային նամակներն անտեսելու իրավունք են ստացել:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, աշխատանքային նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել կիրակի` հունվարի 1-ին, թույլ է տալիս ֆրանսիացիներին «անջատել» էլեկտրոնային նամակագրությունը, սմարթֆոնները և այլ էլեկտրոնային սարքեր աշխատանքային օրվա ավարտին:
«Այս միջոցները իրականացվում են նրանց հանգստի ժամերը հարգելու և աշխատանքի ու անձնական կյանքի միջև հավասարակշռությունը պահելու համար», - ասվում է Ֆրանսիայի աշխատանքի նախարարության հաղորդագրության մեջ:
Օրենքը պարտավորեցնում է 50 և ավելի աշխատակիցներ ունեցող ընկերություններին իրենց աշխատակիցների հետ նոր գրաֆիկ մշակել՝ ոչ աշխատանքային ժամերին նամակագրությանը հետևելու վերաբերյալ: