Պայթյուններ Սոմալիի մայրաքաղաքում
Международные новостиԱռնվազն 4 մարդ է մահացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատված ավտոմեքենաների երկու պայթյունների հետեւանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հսկիչ անցակետի մոտ: Մյուսը՝ ոչ հեռու գտնվող հյուրանոցի մոտ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» իսլամական խմբավորումը:
1991 թվականին Սիադ Բարեի ռեժիմի տապալումից հետո Սոմալին փաստացաի դադարել է գոյություն ունենալ որպես միասնական պետություն: