Մոսկվայի ռազմա-երաժշտական ուսումնարանը կոչել են Տու 154-ի վթարից զոհված Վալերի Խալիլովի անունով
Международные новостиՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի որոշումով Մոսկվայի ռազմական երաժշտական ուսումնարանը կոչվել է Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովի անունով, որը զոհվել էր Տու 154 օդանավի վթարի հետեւանքով։
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, կարգադրության մեջ ասվում է, որ այսուհետ ՊՆ-ի այս կրթական հաստատությունը պետք է կոչվի գեներալ -լեյտենանտ Խալիլովի անվան մոսկովյան ռազմաերաժշտական ուսումնարան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Խալիլովը զոհվել էր Սիրիա ուղեւորվող Տու 154 օդանավի վթարի հետեւանքով։ Օդանավը Սեւ ծովն էր ընկել Սոչիի օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո։ Օդանավում 92 մարդ կար, այդ թվում Ալեքսանդրովի անվան անսամբլի արտիստները։ Ոչ ոք չի փրկվել։