Նիգերիայում սպանվել են 3 կին մահապարտներ
Международные новостиՆիգերիայում ահաբեկչություն իրականացնելու փորձի ժամանակ սպանվել են 3 կին մահապարտներ:
Associated Press-ը հայտնում է, որ մահապարտները ոչնչացվել են Մադագալիում, երբ աղջիկները փորձել են փախչել: Ըստ որում՝ կրակոցը դիպել է պայթուցիկին, որը պայթել է՝ սպանելով երկու մահապարտներին: Երրորդ ահաբեկիչը սպանվել է փախուստի փորձի ժամանակ: Տեղական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչության իրականացումը ծրագրել էր «Բոկո Հարամ» իսլամական խմբավորումը: