Նոր մանրամասներ Բեռլինի ենթադրյալ ահաբեկչի վերաբերյալ
Международные новостиԾագումով Թունիսից Անիս Ամրին, որը կասկածվում է Բեռլինում ահաբեկչություն իրականացնելու մեջ և սպանվել է Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում, եղել է իսլամիստների խմբավորման անդամ, որը ջիհադիստներին տրամադրել է անհրաժեշտ ամեն ինչ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին գրում է газета Kölner Stadt-Anzeiger թերթը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրին:
Թերթի տվյալներով՝ այս կազմակերպությունը ահաբեկիչներին տրամադրել է կեղծ փաստաթղթեր, «օգտակար» կոնտատներ, տեղեկատվություն այն վայրերի մասին, որտեղ կարելի է թաքնվել և գումար տեղաշարժվելու համար:
Բացի այդ պարբերականի աղբյուրը նշել է, որ Ամրին մյուսներին կոչ է արել համատեղ ահաբեկչական գործողություններ իրականացել Գերմանիայի տարածքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում գնումներ կատարող բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 50-ը` վիրավորվել: