Իսրայելում ՄԱԿ-ի աշխատակիցը ազատազրկման է դատապարտվել ՀԱՄԱՍ-ին օգնելու համար
Международные новостиԻսրայելում ՄԱԿ-ի պաղեստինցի աշխատակիցը 7 ամսվա ազատազրկման է դատապարտվել ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար:
«Ռեյթերը» հայտնում է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրում աշխատող ինժեներ Վահիդ Բուրշը կալանավորվելուց հետո խոստովանել է, որ իր ծառայողական դիրքը եւ գործատուի ռեսուրսներն օգտագործելով՝ նպաստել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի համար նավամատույցի շինարարությանը:
Բուրշը հուլիսին է ձերբակալվել: Սակայն արդարադատության հետ համագործակցության շրջանակում հնարավոր է, որ նրան հաջոդ շաբաթ ազատեն: