Հարավային Կորեայի ՍԴ-ն քնում է նախագահի իմփիչմենթի իրավաչափությունը
Международные новостиՀարավային Կորեայի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի իրավաչափության գործը, ըստ որում՝ նրա բացակայությամբ:
«Ռենհափը» հայտնում է, որ առաջին նիստը նախատեսված էր հունվարի 3-ին, բայց քանի որ նախագահը դատարան չի ներկայացել, այն հետաձգվել է: Սակայն հունվարի 5-ին նա կրկին դատարան չի ներկայացել: Փաստաբանը դա պատճառաբանել է այն հանգամանքով, որ նրա ներկայությունը պարտադիր չէ:
Հիշեցնենք, որ իմփիչմենթի պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի կենտրոնում է հայտնվել նախագահի ընկերուհին՝ Ցոյ Սուն Սիլը, որը կալանավորված է: Դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկել է նախագահի իմփիչմենթի օգտին: Նախագահի պաշտոնակատար է դարձել երկրի վարչապետ Հվան Գյո Անը:
Սահմանադրական դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 10-ին: Եթե որոշումն ուժի մեջ մնա, 2 ամսվա ընթացքում պետք է նախագահական ընտրություններ նշանակվեն: