Հզոր պայթյուն է որոտացել սիրիական Լաթաքիա նահանգում. կան զոհեր ու վիրավորներ
Международные новостиՍիրիական Ջաբլա քաղաքում, որը գտնվում է Լաթաքիա քաղաքից 18 կմ հեռավորության վրա, հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է ռուսական izvestia.ru-ն:
Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել 45 մարդ։
Նշենք, որ Լաթաքիա նահանգը գտնվում է Սիրիայի բանակի վերահսկողության տակ, այնտեղ է գտնվում «Հմեյմիմ» ավիաբազան, որն օգտագործվում է ռուսական օդատիեզերական ուժերի կողմից։