Բանգլադեշում սպանվել է անցյալ տարի սրճարանի վրա հարձակման ենթադրյալ կազմակերպիչներից մեկը
Международные новостиԲանգլադեշի իշխանությունները հաղորդել են անցյալ տարի Դաքքայի սրճարաններից մեկի վրա հարձակման ենթադրյալ կազմակերպիչներից մեկի սպանության մասին: Ահաբեկչության հետեւանքով 22 մարդ էր զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
AFP-ի փոխանցմամբ՝ Նուրուլ Իսլամ Մարզանն ու եւս մեկ անհայտ տղամարդ սպանվել են հունվարի 6-ի վաղ առավոտյան, Դաքքայում: Նրանց մարմինները հայտնաբերվել են քաղաքի պատմական շրջանում շենքերից մեկում հակաահաբեկչական գործողությունից հետո: Մարզանը տեղական իսլամական խմբավորման բարձրաստիճան անդամ էր, համարվում էր սրճարանի վրա հարձակված զինյալների խմբի ղեկավարը:
Դաքքայի դիվանագիտական թաղամասի սրճարանի վրա հարձակվել էին անցյալ տարվա հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը: Իսլամականները պատանդառել էին այցելուներին՝ սպանելով 20 մարդու, այդ թվում՝ 9 իտալացու եւ 7 ճապոնացու: