Թուրք զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի 32 անդամ ոչնչացնելու մասին
Международные новости1in.am-ը գրում է.
Թուրք զինվորականները հաղորդել են, որ Սիրիայի հյուսիսում օպերացիայի շրջանակներում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 32 գրոհային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին Թուրքիայի մարտական ինքնաթիռները հարվածել են ԴԱԻՇ-ի 21 դիրքերին, ինչի հետևանքով ոչնչացվել են շինություններ, տրանսպորտային միջոցներ: