Վրացի քաղաքագետը որոշել է Վրաստանի ադրբեջանցիներին փրկել քրիստոնեական խաչերից
Международные новостиՎրացի քաղաքագետ, «Եվրասիայի ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Գուլբաթ Ռցխելիձեն որոշել է Վրաստանի ադրբեջանցիներին փրկել քրիստոնեական խաչերից:
Ադրբեջանական ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ քաղաքագետը խոսել է Վրաստանի՝ ադրբեջանցիներով բնակեցված շրջաններում, ինչպես նաեւ մահմեդականների գերեզմանների մերձակայքում խաչերի թվի ավելացման մասին:
«Այնտեղ խաչեր տեղադրելը սխալ է, դա հակասում է նաեւ քրիստոնեությանը: Խաչը կրոնական նշան է, եւ դրա տեղադրման վայրի ընտրությունը պետք է տրամաբանական բացատրություն ունենա: Խաչեր կարելի է տեղադրել այնտեղ, որտեղ եկեղեցի կամ հուշարձան կա: Սակայն ամենուր խաչեր տեղադրել՝ նշանակում է դեմ գնալ Աստծուն: Նման գործողություններով մենք մեր բարեկամ հայրենակիցների դեմ ենք գնում: Մենք երբեք նման խնդիր չենք ունեցել»,- ասել է Ռցխելիձեն, որն ակնհայտորեն որոշել է առավելագույն ջանքերը ներդնել, որպեսզի Վրաստանում խնդիրներ առաջանան:
Նշենք, որ Վրաստանի տարածքում ամենուր, այդ թվում՝ մայրուղիների երկայնքով, խաչեր են տեղադրում: