Բազմաթիվ ամերիկացի դեսպաններ պաշտոններից կհեռանան մինչեւ Թրամփի երդմնակալությունը
Международные новостиԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը որոշում է ընդունել, որ Միացյալ Նահանգների «քաղաքական» դեսպանները պետք է պաշտոնները լքեն մինչեւ պետության նոր ղեկավարի երդմնակալությունը՝ հունվարի 20-ը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «New York Times»-ը:
Հրամանն ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկվել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին: Խոսքն ամերիկացի այն դիվանագետների մասին է, որոնք պաշտոնների են նշանակվել գործող նախագահ Բարաք Օբամայի հետ կապերի շնորհիվ, մասնավորապես՝ Չեխիայում, Բելգիայում, Նոր Զելանդիայում եւ մի շարք այլ պետություններում:
Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Օբամայի նշանակած դիվանագետները նրա հետ միասին կհեռանան պաշտոններից, ինչպես եւ Սպիտակ տան հազարավոր քաղաքական գործիչներ: