Ռուսաստանը սկսել է կրճատել Սիրիայում իր զորքերի թիվը
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն՝ այդ երկրի պաշտպանության նախարարությունը սկսել է կրճատել Սիրիայում զորքերի թիվը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշման համաձայն՝ ՊՆ-ն սկսել է կրճատել Սիրիայում զինված ուժերի խմբերը»,- ասել է նա:
Գերասիմովը նշել է, որ հակամարտության գոտին առաջինը կլքի ռազմածովային նավատորմի ավիակիր խումբը՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ: