Պենտագոնը հայտնել է Սիրիայում ԻՊ-ի ղեկավար Մահմուդ ալ-Իսաուիի ոչնչացման մասին
Международные новостиՊենտագոնի տվյալներով՝ «Սիրիայում գտնվող ԻՊ-ի առաջնորդը և համակարգողը ոչնչացվել է սիրիական Ռաքքայում 2016 թվականի դեկտեմբերի 31-ին իրականացված ռմբակոծության արդյունքում»:
Ինչպես նշվում է, «Մահմուդ ալ-Իսաուին ԻՊ-ի վաղեմի անդամ էր, ով մինչև Ռաքքա տեղափոխվելը աշխատում էր Ֆալուջայում խմբավորման հետախուզական և մեդիա ենթակառուցվածքների համար»:
«Նա վերահսկում էր ԻՊ-ի ղեկավարների և խմբավորումների հսկողության տակ գտնվող տարածքների միջև ֆինանսական հոսքերը, ինչպես նաև աջակցում էր քարոզչական և հետախուզական գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում: