Ադրբեջանի դատարանում ուժ են կիրառել 10-ամյա աղջկա նկատմամբ
Международные новостиԱդրբեջանի հյուսիսում Գուբինսկի շրջանային դատարանում 10-ամյա աղջկան բռնի ուժով խլել են նրան դաստիարակող մորաքրոջից ու տվել հորը։ Աղջիկն ասում էր, որ առայսօր չի էլ իմացել հոր գոյության մասին ու առաջին անգամ նրան դատարանում է տեսել, հայտնում է Trend–ը։ Համացանցում հայտնվել է տեսագրությունը, թե ինչպես են երեխայի նկատմամբ ուժ կիրառում։
Միջադեպին միջամտել է Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան։ Նա նամակ է ուղարկել արդարադատության նախարարությանը, որում նշել է անչափահաս աղջկա նկատմամբ դատարանում ուժ կիրառելու անթույլատրելիությունը, նաեւ ուշադրություն հրավիրել Երեխաների իրավունքների մասին հռչակագրի ու երեխաների իրավունքների մասին օրենսդրության խախտման փաստերին։