«Ռուսաստանը պատրաստ է քննարկելու ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը». Լավրով
Международные новостиՌուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավման այլընտրանքը բացակայում է, սակայն ՌԴ-ն պատրաստ է քննարկել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորորությունը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
«Կարծում եմ, որ Եվրոպայի սթափ մտածող մարդկանցից և ոչ մեկը չի վիճի, որ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հարթեցման խելամիտ այլընտրանք չկա», - գործակալությունը մեջբերում է Լավորվի հայտարարությունը:
«Առաջխաղացնելով եվրասիական ինտեգրումը՝ մենք բաց ենք այլ երկրների, այլ տարածաշրջանային միավորումների հետ փոխգործակցության համար: Պատրաստ ենք քննարկել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները», - հայտարարել է նախարարը:
«Խորը համագործակցության մեր ջանքերում մենք նորից ու նորից կբախվենք խոչընդոտների, եթե հստակ երկարաժամկետ նպատակներ չսահմանենք: Մոսկվայում շարունակում են կարծել, որ նման բնական նպատակը պետք է լինի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական և հումանիտար տարածքի կառուցումը՝ հիմնվելով հավասար և անքակտելի անվտանգության ճարտարապետության վրա», - հայատարարել է ՌԴ արտգործնախարարը: