Եվրոպայում ցրտահարությունից ավելի քան 20 մարդ է մահացել
Международные новостиՎերջին երկու օրերին Եվրոպայում ցրտահարությունից ավելի քան 20 մարդ է մահացել, որոնց թվում քիչ չեն միգրանտներն ու անտունները: Եվրոպական պետությունների բնակիչները տառապում են արտասովոր սառնամանիքից, որոնք հունվարի առաջին օրերից հաստատվել են Սկանդինավիայից սառը օդային հոսանքների պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
10 մարդ մահացել է Լեհաստանում, որտեղ օդի ջերմաստիճանը -14 է, իսկ որոշ շրջաններում հասել է -20-ի: Իտալիայի հարավ-արեւելյան եւ կենտրոնական հատվածներում ձյան առատ տեղումներ են. այստեղ 7 մարդ է մահացել: Գերմանիայի հարավի լեռնային շրջաններում էլ օդի ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով -26 աստիճանի:
Պրահայում, տեղական աղբյուրների հաղորդմամբ, անցած գիշերն ամենացուրտն է եղել ձմռան սկզբից ի վեր: Ցրտահարության հետեւանքով առնվազն 3 փախստական էլ մահացել է Բուլղարիայում: