Ժնեւում սկսվել է ՄԱԿ-ին առընթեր միջկիպրական բանակցությունների նոր փուլը
Международные новостиԺնեւում սկսվել Է Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունների նոր փուլը, որին մասնակցում են Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքընջին: Բանակցությունները վերսկսվել են 2016 թվականի աշնանը համաձայնության գալու փորձի ձախողումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Համայնքների երկու ղեկավարները հունվարի 9-ի առավոտյան ՄԱԿ-ի Ժնեւի կենտրոնակայան են ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կիպրական խնդրի կարգավորման հարցերով հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեյի ուղեկցությամբ: Նրանց ողջունել Է ՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերը:
Միջհամայնքային բանակցությունները Ժնեւում անցկացվելու են հունվարի 9-ից մինչեւ 11-ը, իսկ հունվարի 12-ին պլանավորվում Է անցկացնել միջազգային խորհրդաժողով երեք երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Եվրամիության մասնակցությամբ: ԵՄ-ի պատվիրակությունը կգլխավորի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Բանակցությունների նպատակն Է՝ վերջ դնել ազգային հատկանիշով կղզու բաժանմանը: Կղզին բաժանված Է 1974 թվականից՝ Թուրքիայի զինված ներխուժումից հետո, որը հրահրվել Էր Հունաստանին կղզու միացման կողմնակիցների պետական հեղաշրջմամբ:
Երկամյա ընդմիջումից հետո Կիպրոսի վերամիավորման շուրջ քննարկումները վերսկսվել են 2014 թվականի փետրվարին: Սակայն 2016 թվականի նոյեմբերին Շվեյցարիայում կայացած փուլում, չնայած բոլոր ջանքերին, երկու համայնքների ղեկավարները չկարողացան համաձայնության հասնել տարածքային կարգավորման հարցի շուրջ, ինչը թույլ կտար անցնել բանակցությունների եզչրափակիչ փուլին: