Շուրջ 138 հազար մարդ Է լքել Մոսուլը ռազմական գործողության պատճառով
Международные новостиՇուրջ 138 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները իրաքյան Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
ՄՄԿ-ի տվյալներով՝ 137 հազար 880 մարդ կամ 22 հազար 980 ընտանիքներ Իրաքում լքել են իրենց տները 2016 թվականի հոկտեմբերի 17-ին ԻՊ-ից Մոսուլի ազատագրման ռազմական գործողության սկսվելուց ի վեր:
Նրանցից 134 հազար 964-ը թողել են իրենց տնտեսությունները Նայնավայի նահանգում, որտեղ Էլ գտնվում Է Մոսուլը: Բուն քաղաքից դուրս Է եկել 43 հազար 728 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: