Թրամփը մտադիր է իր փեսային նշանակել նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում
Международные новостиԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր դստեր` Իվանկայի ամուսնուն նշանակել երկրի ղեկավարի ավագ խորհրդականի պաշտոնում: Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաընկերությունը` վկայակոչելով Թրամփի անցումային թիմի պաշտոնական աղբյուրները:
Նախկինում The Wall Street Journal-ը ևս հայտնում էր, որ Ջարեդ Կուշները կարող է զբաղեցնել հիմնական խորհրդատուներից մեկի պաշտոնը Սպիտակ տանը: Աղբյուրը չէր բացառում նաև, որ Իվանկա Թրամփի ամուսինը կբավարարվի իր աներոջ ոչ պաշտոնական խորհրդականը դառնալով և չի ձգտի պաշտոն զբաղեցնել Սպիտակ տանը:
Մինչ այժմ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ 35-ամյա Կուշները, ում պատկանում է New York Observer շաբաթաթերթը, կարող է դատնալ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը: Սակայն Թրամփի հայտարարմամբ` այդ պաշտոնը կզբաղեցնի Հանրապետական կուսակցության Ազգային հանձնաժողովի նախագահ Ռայնս Փրիբեսը: