Մեծ Բրիտանիան առաջինն ազատ առեւտրի համաձայնագիր կկնքի ԱՄՆ-ի հետ. Ջոնսոն
Международные новостиՄեծ Բրիտանիան կլինի այն երկրներից առաջինը, որոնք ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կկնքեն ազատ առեւտրի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով The Daily Telegraph թերթին, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական թիմի հետ անցկացրած հանդիպումներից հետո:
«Մենք լսեցինք, որ կլինենք առաջինը Միացյալ Նահանգների հետ ազատ առեւտրի մասին մեծ համաձայնագրի կնքման հերթում, ուստի առջեւում մեր երկու երկրներին շատ գրավիչ տարի Է սպասում»,- մեջբերում Է թերթը Ֆորին օֆիսի ղեկավարի խոսքը:
Հրատարակությունը նշում Է, որ Նյու Յորքում Ջոնսոնը հանդիպել Է Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եւ ապագա նախագահի գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնի հետ, իսկ Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանի հետ: