Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է ԻՊ 11 անդամի ոչնչացնելու մասին
Международные новостиԹուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գ ործակալությունը:
Թուրքական ԶՈՒ տվյալներով` հարվածներ են հասցվել ԻՊ 12 թիրախների: Ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 11 անդամ:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: