«Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է Իզմիրի հարձակման պատասխանատվությունը
Международные новости«Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը ստանձնել է 2017 թվականի հունվարի 5-ին Իզմիրում իրականացված հարձակման պատասխանատվությունը:
Այս մասին տեղեկացնում է T24.com.trլրատվամիջոցը:
Իզմիրի արդարադատության պալատի մոտ իրականացված հարձակման ժամանակ սպանվել էր խմբավորման երկու անդամ, ինչպես նաև մեկ ոստիկան ու արդարադատության պալատի մեկ աշխատակից: Հարձակվողները ցանկացել էին պայթուցիկով բեռնավորված մեքենան մտցնել արդարադատության պալատի շենք:
Թուրքիայի իշխանությունները «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը համարում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) թևը և չեն դիտարկում որպես առանձին կառույց: