Ֆրանսիան Սիրիայում առաջնահերթություն է համարում Ռաքայի ազատագրումն ԻՊ-ից
Международные новостиՄիջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի Ռաքա քաղաքի շուտափույթ գրավումը, որը համարվում Է «Իսլամական պետության» զինյալների «մայրաքաղաքը», Փարիզի համար մնում Է առաջնահերթություններից մեկը:
Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի՝ հունվարի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը քննարկեց Սիրիայի իրադրությունը եւ ամենակարճ ժամկետներում Ռաքայի գրավումը նախապատրաստելու միջոցները, ինչը գերակա խնդիր Է մնում մեր ազգային անվտանգության համար»,- ասված Է Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանդիպման մասնակիցները նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ ողջունել են Մոսուլում իրաքյան զորքերի առաջխաղացումը կոալիցիայի օժանդակությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: