Հարավային Կորեայում Samsung-ի փոխնախագահին կհարցաքննեն կոռուպցիայի գործի շրջանակում
Международные новостиՀարավային Կորեայի՝ պաշտոնանկ արված նախագահ Փակ Կըն Հեի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ զբաղվող հատուկ հանձնաժողովը որպես կասկածյալ կրկին հարցաքննության կկանչի Samsung Electronics կորպորացիայի սեփականատիրոջ որդուն՝ Լի Չժե Յոնին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Լի Չժե Յոնի ձերբակալության թույլտվությունը կտրամադրվի փետրվարի 13-ին նրա հետ հանդիպելուց հետո:
Լի Չժե Յոնն արդեն մի քանի տարի, հոր հիվանդության պատճառով, փաստացի ընկերության ղեկավարի պարտականություններն է կատարում: Նա անցյալ շաբաթ 22 ժամ հարցաքննվել է դատախազությունում:
Հետաքննության տվյալներով՝ հենց նա է որոշում կայացրել Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեի մտերիմ ընկերուհուն՝ Չհվե Սուն Սիլին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին՝ իշխանությունների կողմից բիզնես վարելու համար զիջումների դիմաց
Մասնավորապես, կորպորացիան ավելի քան 18 մլն դոլար է Սուն Սիլին եւ նրա դստերը պատկանող Գերմանիայում գրանցված ընկերության հաշիվներին՝ իբր այդ ընկերության տրամադրած խորհրդատվական ծառայության դիմաց: Քննիչների կարծիքով՝ փոխարենը Samsung-ն աջակցություն է ստացել իր մի շարք մասնաճյուղերի դիրքերի ամրապնդման հարցում, որի բաժնետոմսերի հիմնական մասը պատկանում է պետական կենսաթոշակային հիմնադրամը: