Հյուսիսկորեական հրթիռի արձակումը ՌԴ-ի համար վտանգ չներկայացնող են համարել
Международные новостиՌԴ Արևելյան ռազմական օկրուգի ռադիոտեխնիկական միջոցները գրանցել են հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի արձակումը, որը կատարվել է փետրվարի լույս 12-ի գիշերը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ աղբյուրը։ Նրա խոսքով՝ արձակումն արևելք է ուղղված եղել և «Ռուսաստանի Դաշնության տարածքի համար որևէ վտանգ չի ներկայացրել»։
«Օդատիեզերական տարածության հսկողության ռադիոտեղորոշման միջոցների տվյալներով՝ հյուսիսկորեական հրթիռի արձակումն իրականացվել է ԿԺԴՀ-ի հյուսիսային մասում գտնվող շրջանից, և ունեցել է 500 կմ հեռավորություն»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հստակեցրել է նա։
ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը, բարձրանալով մինչև 50 կմ բարձրություն և թռչելով մոտ 500 կմ, ընկել է ճապոնական ծովում։
Ամերիկացի զինվորականների կարծիքով՝ հրթիռը գործողության միջին շառավիղ ուներ։
Հարավային Կորեայի պաշպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման նպատակն ԱՄՆ նոր վարչակազմի արձագանքըն ստուգելն էր։ Ռազմական գերատեսչությունը նաև նշել է, որ նպատակ էր նաև «Հյուսիսի կողմից իր միջուկային և հրթիռային հնարավորությունների կատարելագրոծման նկատմամբ համընդհանուր ուշադրություն գրավելը»։