Շվեյցարացիները կողմ են արտահայտվել միգրանտների թոռներին քաղաքացիության տրամադրման դյուրացման գործընթացին
Международные новостиՇվեյցարիայի քաղաքացիները կողմ են արտահայտվել երրորդ սերդի միգրանտներին քաղաքացիության տրամադրման դյուրացման գործընթացին: Այս մասին են վկայում Շվեյցարական ռադիոյով հրապարակված քվեարկության նախնական արդյունքները:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ, բայց դրանք չեն ազդի արդեն հայտարարված արդյունքի վրա:
Միգրանտների թոռներին դյուրացված կարգով քաղաքացիության տրամադրմանը կողմ է արտահայտվել քաղաքացիների շուրջ 60%-ը: Այս իրավունքից, որը կամրագրվի Սահմանադրությամբ, կօգտվի երկրի շուրջ 25 հազար բնակիչ՝ մինչեւ 25 տարեկան երիտասարդներ:
Թեկնածուները պետք է մի քանի պահանջների համապատասխանեն. նրանք պետք է ծնված լինեն Շվեյցարիայում, առնվազն 5 տարի շվեյցարական դպրոցում ուսանեն, «ամենախիստ»՝ «C» տիպի կեցության իրավունք ունենան, տիրապետեն երկրի պետական չորս լեզուներից առնվազն մեկին, նաեւ 25 տարեկանն անց չլինեն:
Բացի այդ, ծնողներից առնվազն մեկը պետք է Շվեյցարիայում ծնված եւ առնվազն 10 տարի երկրում բնակված լինի, իսկ տատն ու պապը պետք է երկիր ժամանած լինեն օրինական ճանապարհով: