ԱՄՆ-ն Ռումինիայում ռազմաբազա կվերանորոգի
Международные новостиԱՄՆ-ի իշխանությունները 20 մլն դոլար կծախսեն Ռումինիայի Դեվեսելու ռազմաբազայի կապիտալ վերանորոգման համար: RT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պետգնումների կայքում հայտարարվել է համապատասխան մրցույթի մասին:
«Անշարժ գույքը կարգի բերելու համար լայնածավալ վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Դրանք կտեւեն մինչեւ 2021 թվականը»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ Gazeta.ru-ի՝ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ռումինիայում ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումից հետո այդ երկիրը գլխավոր սպառնալիք էր կոչել: