Լը Պեն. Եվրոն ԵՄ-ի քաղաքական գործիքն է
Международные новостиԵվրոն քաղաքական գործիք է: Այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտարարել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը:
«Եվրոն արժույթ չէ, այն քաղաքական գործիք է: Եթե որեւէ երկրի քաղաքացիներ ուզում են ազատ լինել, նրանք պետք է սեփական արժույթն ունենան»,- ասել է Լը Պենը:
Ըստ RNS-ի՝ նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ի ղեկավարությունը թույլ չի տա արգելափակել միգրանտների ընդունման քաղաքականությունը՝ «որպես լծակ» օգտագործելով եվրոն: