Թուրքիայում 27 ոստիկան է ձերբակալվել
Международные новостиԹուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջումից հետո երկրում ձերբակալությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
Թուրքիայի ութ նահանգում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 27 ոստիկան: Նրանք մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Հայտնի է, որ ձերբակալվածները օգտվել են գյուլենականների հաղորդակցման գաղտնի ցանցից` ByLock-ը:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը ավելի վաղ վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն: