Հարավային Կորեայի անվտանգության խորհուրդը քննարկել Է Կիմ Չեն Նամի մահվան շուրջ ստեղծված իրադրությունը
Международные новостиԿորեայի Հանրապետության կառավարությունն ուշադիր հետեւում Է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի մահվան շուրջ իրադրության զարգացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշվել Է Ազգային անվտանգության խորհրդի՝ երկրի նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անի նախագահությամբ Սեուլում անցկացված արտակարգ նիստում:
«Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին Կիմ Չեն Նամի մահվան հանգամանքները: Արծարծվել Է Կորեական թերակղզու քաղաքական իրադրության վրա այս իրադարձության հնարավոր ազդեցության հարցը»,- ասվում Է նիստի արդյունքների վերաբերյալ տարածված մամուլի տեղեկագրում:
Հվան Գյո Անը հայտարարել Է, որ «կառավարությունն ամենայն լրջությամբ Է վերաբերվում այդ հարցին»: Նրա խոսքով՝ «եթե պարզվի, որ Կիմ Չեն Նամի սպանությունը կատարվել Է հյուսիսկորեական իշխանությունների նախաձեռնությամբ, ապա դա կլինի Կիմ Չեն Ընի ռեժիմի դաժանության եւ տմարդիության հերթական ապացույցը»:
Նախագահի պաշտոնակատարը կարգադրել Է միջազգային հանրակցության հետ համատեղ շարունակել ճնշումը Փենյանի վրա՝ նպատակ ունենալով նրա ղեկավարությանը հարկադրել՝ փոխելու իր կողմից վարվող քաղաքականությունը:
Բացի այդ, Հվան Գյո Անը հորդորել Է ռազմական հրամանատարությանը՝ պատրաստ լինել Հյուսիսի սադրանքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: