18-ամյա քաղաքացուն երթուղային տրանսպորտից տեղափոխել են հիվանդանոց,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 19-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.45-ին Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից՝ թիվ 57 երթուղային ավտոբուսից, թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել 18-ամյա Ա. Ս.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: