Անհավանական գեղեցիկ ու իրական պատկերներ, որոնք արտացոլում են ջրափոսերում թաքնված զուգահեռ աշխարհները. Ֆոտոշարք
LifestyleՍիրողական լուսանկարիչ Գուիդո Գուտերես Ռուիզն իր սմարթֆոնի միջոցով իրականացնում է այնպիսի ինքնատիպ ֆոտոշարքեր, որոնցում, կարծես, ներկայացված են 2 զուգահեռ աշխարհներ: Նա պնդում է, որ իր լուսանկարներում երբեք ֆոտոշոփ չի օգտագործում: Նա սկսել է հայտնաբերել հետաքրքրաշարժ զուգահեռ աշխարհներ դեռևս երեք տարի առաջ` Իսպանիայից մինչև ԱՄՆ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 27-ամյա կանադացին ամբողջ աշխարհով մեկ ֆիքսում է այնպիսի կադրեր, որոնցում պատկերված մեծ ջրափոսերում արտացոլված է շրջապատը:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր փողոցում կանգնած, փորձում էի հատել փողոցը, երբ նկատեցի ջրափոսում արտացոլվող ամպը: Դա ինձ շատ հետաքրքրեց, ու ես որոշեցի ավելի մոտենալ ջրափոսին ու տեսնել դրանում թաքնված զուգահեռ աշխարհը»,- պատմել է երիտասարդը:
Հիշեցնենք, որ երիտասարդ լուսանկարիչը մասնագիտական կրթություն չունի: Այժմ Ռուիզի լուսանկարները լայն տարածում են գտել Instagram-ում, որտեղ երիտասարդն ունի մոտ 28.000 հետևորդ:



























Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: