Իրաքում ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են բազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականները
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում հարձակվել են բազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկացի ռազմական խորհրդատուները, հայտնում է «Ռեյթերը»՝ վկայակոչելով անվտանգության ուժերում աղբյուրներին:
Երկու մահապարտ ահաբեկիչ պայթուցիկ սարք են գործարկել Քիրքուք նահանգում K1 բազայի մուտքի մոտ: Հարձավողներից եւս երկուսին վնասազերծել են փեշմերգայի քրդական ջոկատները, որոնք վերահսկում են հարակից տարածքները:
«Նրանք հագել էին փեշմերգայի քրդական ջոկատների համազգեստին նման հանդերձանք եւ սափրել մորուքները, որ մեզ նմանվեն»,- հայտարարել է զինվորականներից մեկը:
Հարձակման ժամանակ սպանվել է քուրդ 2 աշխարհազորային, եւս 6-ը վիրավորվել են:
Ներկայումս իրաքցի զինվորականները եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Մոսուլի ազատագրման գործողություն են անկացնում: Մարտին կառավարական ուժերը հայտարարել էին քաղաքում ահաբեկիչների ամբողջական շրջապատման եւ Սիրիայում գրոհայինների հետ հաղորդակցության խզման մասին: Իրաքի ուժայինները հայտարարել էին, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի արեւմտյան հատվածի երկու երրորդ մասը: