Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений Аресты оппозиции носят пропагандистский характер: Левон Кочарян ЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат Ларри Гагосян станет героем документального фильма Флаг Арцаха – на чемпионате мира по футболу Члены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения TUMO теперь и в Казахстане Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей


Կյանքը սկսի՛ր նոր էջից. «Օրանժ ֆիթնես»-ը ճանաչվել է լավագույնը (լուսանկարներ)

Լուրեր.com-ը հարցում էր իրականացրել՝ պարզելու՝ Հայաստանում գործող ֆիթնես ակումբներից որն է համարվում շուկայի առաջատարը: Հարցվածներից շատերի կարծիքով պրեմիում կարգի ֆիթնես ակումբ «Օրանժ ֆիթնես»-ն առաջատարն է:Լուրեր.com-ն այս կապակցությամբ զրուցեց ակումբի կոմերցիոն տնօրեն Մարինա Անդրեասյանի հետ: Լուրեր.com-ի անցկացրած հարցման արդյունքում «Օրանժ ֆիթնես»-ը ճանաչվել է լավագույնը: Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։ - Մենք հիմնականում շեշտադրում ենք կատարում երեք հիմնական ուղղությունների վրա. առաջին՝ «Օրանժ Ֆիթնես»-ը պրեմիում կարգի ակումբ է՝ Հայաստանում ամենաբարձրակարգը: Դա մեզ ստիպում և թելադրում է, որպեսզի մենք լինենք ամենապրոֆեսիոնալը մեր գործում: Մենք մեծ ներդնումներ ենք կատարում և՛ մեր մարզիչների ուսուցման, և՛ կադրերի ընտրության, և՛ սարքավորումների հագեցվածության հարցում: Մեր պրեմիում կարգն ավելի շատ պայմանավորված է մեր բարձրակարգ անձնակազմի կատարած որակյալ աշխատանքով և զարգացած ենթակառուցվածքներով: Երկրորդ՝ մենք աշխատում ենք այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում ամենահաջողակն են իրենց գործում, ովքեր գնահատում են գումարը, որը վճարում են և ովքեր ամեն ինչի մեջ ընտրում են լավագույնը՝ կլինի դա հեռախոս, մեքենա, թե այլ ապրանք կամ ծառայություն: Բնականաբար, նման մարդիկ շատ խստապահանջ են սպասարկման ոլորտի նկատմամբ և ցանկանում են իրենց վճարած գումարի դիմաց ստանալ այն, ինչ ակնկալել են և դեռ մի բան էլ ավելին: Այդ պատճառով մեզ մոտ աշխատում են միայն բարձր որակավորում ունեցող մարզիչներ: Նրանք մարզիչ են և ոչ թե նախկին մարզիկ. Լավ մարզիկը դեռ մարզիչ չէ և շատ հեշտ կարող է մարդուն վնասել՝ չիմանալով և սխալ խորհուրդներ տալով: Այդ պատճառով էլ մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին, քանի որ անմիջապես գործ ունենք մարդու առողջության հետ: Երրորդ՝ մենք առաջարկում ենք ապրելակերպ: Մարդիկ մեզ մոտ ձեռք են բերում տարեկան անդամության քարտեր՝ դրանով որոշում կայացնելով իրենց մեկ տարվա կյանքի համար: Ընդ որում, մեզ մոտ գալիս են ոչ միայն ակտիվ սպորտի, այլև առողջ ապրելակերպի ու հանգստի սիրահարները, որոնց համար մենք ստեղծել ենք բոլոր հարմարավետ պայմանները: Մեկ անգամ անդամություն ձեռք բերելով՝ մեր ակումբի անդամները հավատարիմ են մնում «Օրանժ Ֆիթնես»-ին տարիների ընթացքում, քանի որ ակումբը և նրա ստեղծած միջավայրը դառնում է նրանց կյանքի անբաժանելի մասն ու ապրելաոճը: - Ի՞նչ մեթոդներով եք աշխատում և արդյո՞ք կիրառում եք ձեր աշխատանքում միջազգային փորձի ձեռքբերումները: - Իհարկե, մենք վերցնում ենք ֆիթնեսի ասպարեզում միջազգային լավագույն փորձն ու առաջինն ենք ներդնում մեզ մոտ: Օրինակ՝ վերջերս ներմուծել ենք կոնսուլտանտ-մարզիչների գաղափարը, որը նախկինում Հայաստանում չի կիրառվել: Կոնսուլտանտ-մարզիչների նպատակն է ակումբի յուրաքանչյուր անդամին ապահովել մարզումների ծրագրով, հետևողական լինել այդ ծրագրի իրականացմանը և հետևել, որպեսզի մարզումների ընթացքում ակումբի անդամը հասնի իր նպատակներին և չվնասի իրեն: - Հասարակական լայն շրջանակներում «Օրանժ ֆիթնես»-ը համարվում է հասանելի միայն «էլիտար» շրջանակների համար. որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: - Իրականում, քանի որ մենք պրեմիում կարգի ակումբ ենք, ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ այցելել «Օրանժ ֆիթնես»: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ որքան գումար հատկացնի այս կամ այն ծառայության համար: Ես նշեցի, որ մենք պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերում բոլոր հարցերին, իսկ դա մեծ ներդրումներ է պահանջում: Մենք ի սկզբանե ընտրել ենք այդ ճանապարհը: Մենք ստեղծել ենք այս ակումբն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ միմիայն բարձրակարգ ծառայություն, և այդ մարդիկ քիչ չեն մեր երկրում: - Ի՞նչ զեղչային քաղաքականություն է վարում ակումբը: Ի՞նչ հետաքրքիր միջոցառումներ եք անցկացնում ձեր ակումբում։ - Մենք զեղչային քաղաքականության առումով այդքան էլ ճկուն չենք: Մեր քարտային գները ֆիքսված են, իսկ նոր ակումբի անդամի համար գործում է նաև անդամավճար: Մարդիկ զեղչի համար չէ, որ մեզ ընտրում են. նրանք գիտեն՝ ինչի դիմաց են վճարում: Իսկ միջոցառումների առումով պետք է նշեմ, որ ակումբային ջերմ մթնոլորտը պահելու համար ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք ակումբի անդամների համար և՛ մրցումներ, և՛ տարբեր երեկույթներ: - Իսկ Դուք վաղո՞ւց է, ինչ աշխատում եք այս ոլորտում, այս ընկերությունում և արդյոք սիրո՞ւմ եք ձեր աշխատանքը: - Ես հինգ տարի է, ինչ աշխատում եմ «Օրանժ ֆիթնես»-ում, և կարելի է ասել, որ միասին ենք «աճել», և իրոք շատ սիրում եմ իմ գործը. շատ հարազատ է այն, ինչ ես անում եմ, քանի որ գիտակցում եմ, որ օգտակար գործ եմ անում մարդկանց համար: Դա ամենակարևորն է ինձ համար: Մեր ամբողջ թիմն է այդ ոգևորությամբ աշխատում՝ գիտակցելով իր աշխատանքի նշանակությունը: - Ժամանակակից հասարակության գլխավոր խնդիրներից մեկը գերզբաղվածության, աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկի, անառողջ սննդի հետևանքով առողջական որոշակի խնդիրների առաջացումն է: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնց համար կյանքի ուղեկիցը դարձել են «դիետան սկսվում է վաղը», կամ «մարզումներս կսկսեմ վաղվանից» կարգախոսները: - Իրականում ցանկալի արդյունքի կարելի է հասնել ոչ թե չսնվելով, այլ ճիշտ սննդակարգ պահպանելով և այն համակցելով գրագետ մարզումների հետ: Մենք խորհուրդ ենք տալիս բոլորին շաբաթական գոնե երկու ժամ տրամադրել իրենց առողջությանը, քանի որ ֆիթնեսը լավագույն միջոցն է ձերբազատվելու, սթրեսերից, ունենալու գեղեցիկ կազմվածք և գերազանց ինքնազգացողություն: Երբ մարդիկ գալիս են մեզ մոտ, նրանց համար իսկապես կյանքն սկսվում է նոր էջից: Հենց դա էլ մեր կարգախոսն է ՝ «Կյանքը նոր էջից»:  
 
Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»