Որակյալ սեքսի կանոնները
Lifestyleյանքը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում սեռական հարաբերությունները սովորական են դառնում: Դուք էլ եք երևի դա զգացել: Երբ հարաբերությունները թարմ էին, ամեն անգամ սեքսն անկրկնելի ու հրաշալի էր թվում, իսկ հիմա, երբ դուք իրար անգիր գիտեք, մյուս կողմից էլ ամենօրյա հոգսերն են գումարվել` աշխատանք, երեխաների խնամք, կեղտոտ ամանեղեն, անվերջ ձգվող նորոգման աշխատանքներ և այլն, և այլն, նախկինում ապրած հաճույքի զգացողությունը բթացել է: Այդ խառնաշփոթում էլ ի՞նչ սեքս:

Բայց, ինչպես ամեն ինչում, սեքսում նույնպես չի կարելի մնալ նույն կետում ու ճահճանալ: Եթե այդպես վարվեք, ապա այն վաղ թե ուշ կդառնա ձանձրալի պարտականություն:
Ըստ ընտանիքի պլանավորման համաշխարհային կենտրոնի վիճակագրության` ամուսնալուծությունների 80%¬ի պատճառը սեքսուալ հարաբերություններից մշտական անբավարարությունն է: Ուրեմն փորձեք ձեր սեքսուալ կյանքն առավելապես հետաքրքիր դարձնել:
Ինչպե՞ս կարելի է սեքսը հետաքրքիր դարձնել
Ահա այն հիմնական սկզբունքները, որոնք ձեզ կօգնեն պահպանել ինտիմ հարաբերությունների հետաքրքրությունը:
Բազմազանություն
Ձեր ամենամեծ թշնամին միապաղաղությունն է: Ինտիմ հարաբերությունները հետաքրքիր դարձնելու բազմազան միջոցներ կան. տարբեր միջավայրեր, նոր ներքնազգեստներ, ֆիլմեր, երաժշտություն և այլն: Զգացողություններին թարմություն հաղորդելու դեպքում համատեղ ապրած տարիների թիվն այնքան էլ էական չէ: Երևակայականն իրական դարձրեք: Ձեր զուգընկերոջ երազանքները նույնպես կյանքի կոչեք: Հիշեք մի կարևոր բան` սիրո մեջ ամեն ինչ գեղեցիկ է: Սիրե՛ք միմյանց ու վայելեք սիրո հաճույքը:
Անսպասելիություն
Ինքնաբուխ սեքսը ձեր զգացողություններին թարմություն կհաղորդի, ևս մեկ անգամ կհաստատի, որ դուք իրար հանդեպ սեքսուալ ձգողականություն ունեք, և տղամարդը կզգա, թե ինքը որքան գայթակղիչ է ձեզ համար: Ինքնաբուխ սեքսը կարող է ցանկացած պահի և ոչ այնքան համապատասխան վայրում ծագել, չէ որ սիրո բնույթին խորթ են ամեն տեսակի պայմանականություններն ու կանոնները:

Նախաձեռնություն
Թերևս լավագույնը, որ սեքսում կարող եք առաջարկել ձեր ամուսնուն, ձեր նախաձեռնողականությունն է: Ամեն ինչ ինքնուրույն անելու ձգտում, նոր գաղափարներ, խանդավառություն և նրան հաճույք պատճառելու ցանկություն. սրանք հենց այն բաներն են, ինչի մասին նա երազում է: Պետք չէ միայն սպասել, թե երբ նա ինքը նախաձեռնություն հանդես կբերի: Ոչ թե միշտ պետք է համաձայնել, այլ նաև երբեմն պետք է առաջարկել:
Խոսե՛ք այդ մասին
Սեքսուալ հարցերում ամոթխածությունն անտեղի է: Որքան զուգընկերները քիչ բարդույթներ ունեն, որքան բաց են միմյանց հանդեպ, այնքան վառ ու հագեցած կլինեն նրանց սեքսուալ հարաբերությունները: Միմյանց երևակայությունները կյանքի կոչելուց առաջ նախ պետք է իմանալ դրանց մասին: Խոսեք սեքսի մասին և մի ամաչեք ձեր հարաբերություններն ու ցանկությունները քննարկելուց: Այդպիսով դուք ավելի լավ կճանաչեք իրար և հաճույքն ավելի լիարժեք դարձնելու հնարավորություն կստանաք:
Սիրախաղի դիմեք:
Սեքսուալ հետաքրքրությունը պետք է պահպանել: Չնայած սեքսն ավարտվում է անկողնում, բայց այն սկսվում է առօրյա շփումներից, մտքերից ու զրույցներից:
Մի՛ բարդույթավորվեք:
Պետք չէ անհանգստանալ, որ այս կամ այն դիրքում դուք այնքան նրբագեղ չեք երևա կամ որ թափանցիկ ներքնազգեստը չի թաքցնում ձեր ավելորդ կիլոգրամները: Այդ պահին դա միայն ձեզ է անհանգստություն պատճառում, եթե հակառակը լիներ, դուք զուգընկերներ չէիք լինի:
Մի՛ շեղվեք:
Ձեր գլխից հանեք չլվացված սպասքն ու աշխատանքային խնդիրները: Այդ բոլորը կարող են սպասել, իսկ դուք կենտրոնացեք ձեր զգացողությունների վրա:
Զրուցե՛ք:
Բոլորովին պարտադիր չէ, որ անկողնում խուլ ու համրերի դեր կատարեք: Բառերը երբեմն նույնիսկ ավելի են գրգռում, քան հպումները: Այնպես որ օգտվեք այդ հարստությունից, որը միայն մարդ արարածին է տրված:
Ծիծաղե՛ք:
Չգիտես ինչու շատերը համոզված են, որ սեքսի ժամանակ կատակելը սրբապղծության պես մի բան է: Իրականում մռայլ ու լուրջ մթնոլորտը սեքսի համար բոլորովին էլ լավագույնը չէ: Սեքսին թեթև և հաճույքով վերաբերվեք:

Եսասեր մի՛ եղեք:
Վերջիվերջո դուք մենակ չեք: Հարաբերություններում, այդ թվում նաև սեքսում, գլխավորը ամեն ինչ անմնացորդ տալն է, առանց խնայելու և հաշվելու: Հետո հաստատ եռապատիկը կստանաք:
Գործի դրեք ձեր երևակայությունը:
Ոչ թե պետք է դրանից վախենալ, այլ պետք է այն կյանքի կոչել:
Փորձարկումներ արեք: Միայն այդպես դուք կարող եք հաճույքի նոր, նախկինում ձեզ համար անհայտ ձևեր հայտնաբերել:
Իմպրովիզների դիմեք:
Ականջ դրեք ձեր ցանկություններին: Ազատություն տվեք բնազդներին ու զգացմունքներին: Ի վերջո, ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ եք ուզում: