Ինչպես կարող են նիհարել այն մարդիկ, ովքեր նստած և քիչ շարժունակ աշխատանք ունեն
LifestyleՊարզվում է, որ նույնիսկ նստած եւ քիչ շարժունակ աշխատանք ունեցող մարդիկ կարող են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նրանց պարզապես խորհուրդ է տրվեում վերանայել իրենց սննդակարգը եւ հետեւել մի քանի պարզ կանոնների, որոնք ներկայացնում ենք ստորև.
Անհրաժեշտ է օրվա ընթացքում սնվել օգտակար մթերքներով: Թխվածքաբլիթի և այլ քաղցրավենիքի փոխարեն նպատակահարմար է միրգ, ընկուզեղեն, կաթնաշոռմ թարմ բանջարեղեն ուտել:
Հարկավոր է ավելի շատ ջուր խմել: Այս խորհուրդըմիշտ լսում ենք, բայց սովորաբար անտեսում: Պարզվում է, որ նստած աշխատողներին ավելի շատ է անհրաժեշտ հեղուկ խմել, ուստի խորհուրդ է տրվում աշխատասեղանին միշտ ջուր դնել,որպեսզի այն հիշեցում լինի ձեր համար:
Օրվա մեջ երկար ժամանակ նստած աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել՝ մեկ, իսկ ծայրահեղ դեպքում էլ երկու ժամը մեկ:
Մասնագետները պնդում են, որ անդադար նստած դիրքը վնասակար է առողջության համար, իսկ նման ընդմիջումները հնարավորություն կտան նվազեցնել նստած աշխատանքի բացասական ազդեցությունը, և այրել ավելորդ կալորիաները:
Ըստ դիետոլոգների՝ օրվա ընթացքում 30 րոպե տևողությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բավարար է, որպեսզի մենք վերադարձնենք և պահպանենք մեր կազմվածքը: Խորհուրդ է տրվում ավելի քիչ օգտվել տրանսպորտից, հրաժարվել վերելակներից և հաճախ քայլել կամ գնալ զբոսանքների:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: