Սխալներ, որոնք կարող են վնասել առողջությանը (լուսանկարներ)
LifestyleՀիգիենայի և խնամքի միջոցներն այնքան բարդ չեն, սակայն երբեմն մենք ինչ-որ բան այն չենք անում: Այդ սխալները կարող են վնաս լինել նաև առողջությանը: Ներկայացնում ենք խնամքի յոթ սխալներ, որոնք վտանգավոր են:
Հազալու և փռշտալու դեպքում բերանը փակում ենք ձեռքերով
Հազալու և փռշտալու ժամանակ բերանը ձեռքերով փակելով մենք միկրոբներին օգնում ենք հայտնվել մաշկի վրա: Ինչպես ճիշտ անել. Փռշտալու կամ հազալու դեպքում անհրաժեշտ է բերանը փակել թաշկինակով, ավելի լավ կլինի մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով:
Եղունգները կտրում ենք մկրատով
Մկրատի օգտագործման դեպքում եղունգի ձևը դեֆորմացվում է, որի հետևանքով դրանք դառնում են փխրուն: Ինչպես ճիշտ անել. Պետք է եղունգների մշակման համար հատուկ իրերից օգտվել: Իսկ եթե պարզապես ցանկանում եք կարճացնել դրանք, ապա օգտվեք խարտոցից:
Մատիտ եք քսում ներսից

Բակտերիաները ներթափանցելով աչքի մեջ կարող են ինֆեկցիաների պատճառ դառնալ: Ինչպես ճիշտ անել. եթե պետք է ներքին կոպի վրա շեշտը դնել, ապա մատիտի փոխարեն ստվերաներկ օգտագործեք՝ այն թարթիչներից մի փոքր ներքև քսելով:
Ձեռքերով մաքրում ենք քիթը
Մատների վրա միկրոբներ են պարունակվում, որոնք կարող են բորբոքում առաջացնել: Ինչպես ճիշտ անել. Պետք է քիթը մաքրել առավոտյան՝ հատուկ իրեր օգտագործելով:
Լոգանքի համար նախատեսված գելն օգտագործում ենք ամեն օր

Մաշկի վրա կան անհրաժեշտ բակտերիաներ, որոնք պաշտպանում են ինֆեկցիաներից և պահում խոնավության անհրաժեշտ մակարդակ: Ինչպես անել. Մաքրող միջոցներից կարող եք ամեն օր օգտագործել միայն մարմնի ներքևի հատվածում և թևատակերում:
Չափից շատ ենք բալզամ օգտագործում
Շատ օգտագործման դեպքում վարսերն ավելի արագ կյուղոտվեն: Ինչպես ճիշտ անել. Դրանք անհրաժեշտ է քսել միայն մազերի ծայրերին: