Մանհեթենում 125 մլն դոլարով շքեղ մասնավոր կղզի է վաճառքի հանվել (լուսանկարներ)
Международные новостиԱմերիկյան Լոնգ Այլենդի ափերի մոտ գտնվող շքեղ մասնավոր կղզին, որն ունի ավելի քան 194.000 քմ մակերես, 125 մլն դոլարով վաճառքի է հանվել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Դոսորիս Այլենդ կոչվող մասնավոր կղզին, որում 6 առանձնատուն կա, իր 100-ամյա պատմության մեջ վաճառքի է հանվում 3-րդ անգամ:
Կղզու առաջին առանձնատունն ունեցել է հայտնի ֆինանսիստ Ջ. Փ. Մորգանի թոռը, որը 1940-ական թվականներին իր հարուստ ընկերներին թույլ է տվել տներ կառուցել կղզում: Այդ կառույցներից շատերը քանդվել են կամ վերածվել հյուրանոցների:
Կղզու վաճառքով զբաղվող Sotheby's աճուրդի տան ներկայացուցիչ Բոնի Դևենդորֆը նշել է, որ սա բացառիկ առաջարկ է, քանի որ 125 մլն դոլար վճարելով՝ կարելի է ձեռք բերել առանձնատներով կղզի:
Հայտնի է, որ կղզու գլխավոր կառույցը Մորգանի՝ 1919թ. վիկտորիանական ոճով կառուցված առանձնատունն է, որտեղ քիչ բան է փոխվել ժամանակի ընթացքում:










